Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կարող է ձգվել մինչև 2020թ. մայիս. «Ժամանակ»

11 Դեկտեմբեր, 2018 09:34
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կարող է ձգվել մինչև 2020թ. մայիս. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ ռուսական մեր աղբյուրների՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը կարող է անվերջ ձգձգվել: Համենայնդեպս, մինչև 2020թ. մայիս, երբ լրանում է Հայաստանին հատկացված երեքամյա ժամկետը: Այդ ընթացքում գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմիրիկովը, ով այս պահին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է:

Սա կլինի փոխզիջումային տարբերակ. մի կողմից Հայաստանը կպատժվի Խաչատուրովի նկատմամբ քրեական գործ հարուցելու և ՀԱՊԿ իմիջին հարված հասցնելու համար, մյուս կողմից՝ Բելառուսը ժամանակից շուտ չի ստանա այդ պաշտոնը, դրանով չվիրավորելով Հայաստանի այդ տեղի հանդեպ ունեցած օրինական պահանջը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին