Կարևոր իրադարձություններ

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Փաշինյան

10 Դեկտեմբեր, 2018 22:08
Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Փաշինյան

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը  արտասահմանյան լրատվամիջոցների հետ ունեցած հանդիպման ընթացքում:

Ռուսական ТАСС գործակալության տեղեկացմամբ, Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանը հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ:

«Մենք ունենք հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ, դրանք կապված են խաղաղապահ առաքելությունների հետ, այդ թվում՝ Կոսովոյում ու Աֆղանստանում, և մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը: Սակայն մենք չենք ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ»,- հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է իր գործընկերային հարաբերությունները և՛ Ռուսաստանի, և՛ Եվրամիության հետ, սակայն չի լինելու որևէ ուժի ազդեցության տակ:

 

Լրահոս

Դիտել ավելին