Կարևոր իրադարձություններ

Մահվան ելքով վրաերթ

10 Դեկտեմբեր, 2018 17:22
Մահվան ելքով վրաերթ

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը Ոստիկանության Մարտունու բաժին ահազանգել է, որ կանչով մեկնել են Մարտունի քաղաքի Միկրոթաղամաս, որտեղ հայտնաբերել են քաղաքացու դի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝  ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 14։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Անդրանիկի փողոցում Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ՝ 22-ամյա Սամվել Թաթոյանը իր վարած Nissan մակնիշի 35 ZF 715 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Մարտունի քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Սյոմիկ Մարկոսյանին, ով տեղում մահացել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, դեպքի վայրից մեղայականով ներկայացել է Ոստիկանության Մարտունու բաժին։ Փաստի առթիվ քննիչ Ս. Խաչատրյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Մարտունու բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Գեղամա» հեռուստաընկերությունում՝ որպես լրագրող:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին