Կարևոր իրադարձություններ

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն աննախադեպ էին․ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ

10 Դեկտեմբեր, 2018 16:00
Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն աննախադեպ էին․ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավար Ուրսուլա Հացեկը լ հայտարարել է, որ Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն աննախադեպ էին։

«Այս ընտրությունների ժամանակ չեն եղել հետապնդումներ ոչ թեկնածուների, ոչ ընտրողների նկատմամբ։ Հայաստանը մինչև այսօր նման ընտրություններ չի ունեցել», - հայտարարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավարը։ 

Նա նշել է, որ ընտրողների մեծ մասը պաշտպանել է իշխանությանը, ինչը խիստ պարտավորեցնող է:

Լրագրողների դիտարկմանը, թե  ընդդիմադիրները դժգոհել են քարոզարշավի ընթացքում հռետորաբանությունից, Ուրսուլա Հացեկն ասել է, որ եղել են «վատ ճառեր, թշնամական հայտարարություններ, հռետորիկան քաղաքակիրթ չի եղել, բայց այդ բոլորը մնացել են թույլատրելի, կենդանի քարոզարշավի պայմաններում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին