Կարևոր իրադարձություններ

Անհետացել են ռեյտինգային թեկնածու Տիգրան Ուրիխանյանի օգտին քվեարկած քաղաքացիների ձայները

10 Դեկտեմբեր, 2018 15:41
Անհետացել են ռեյտինգային թեկնածու Տիգրան Ուրիխանյանի օգտին  քվեարկած քաղաքացիների ձայները

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային թեկնածու Տիգրան Ուրիխանյանի օգտին քվեարկած ձայներն անհետացել են։ Այս մասին  Shabat.am -ի հետ  զրույցում ասաց Ուրիխանյանը, տեղեկացնելով, որ շարունակում են ուսումնասիրել ընտրատեղամասերի արդյունքները․ «Ուզում եմ հուսալ, որ այս դեպքերը չեն ստվերի  ընտրությունների որակը։ Սպասում եմ ԿՀԸ-ի և պատկան մարմինների արձագանքին։ 

Մեր հարցին՝ իշխանություններեն են ձայները գողացել, թե՞ վրիպակներ են, չնայած, որ մի քանի ընտրատեղամասերում է նման խնդիր առաջացել, Ուրիխանյանը պատասխանեց․ «Չեմ կարող իմանալ, թե ով  ինչ է արել, հիմա մենք արձանագրում ենք փաստը։ Թող դրանով զբաղվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամ այլ մարմիներ։ Հիմա ընդամենը ժամեր են անցել  ընտրական օրվանից և գիշերվանից, ուստի այս պահին տեղի  է ունենում բոլոր տեղամասերի ուսումնասիրության գործընթացը։ Երկրորդը՝ 6/36 ընտրատեղամասն է, որտեղ նման խնդիր է առաջացել։ Տարակուսանքը առաջանում է այն դեպքում, երբ նշված է 0 ձայն, որովհետև ակնահայտ է, որ բոլոր տեղամասերում  տասնյակներով ձայների դեպքում 0 ձայն լինել հնարավոր չէ, և դա գրավեց ուշադրություն»։ 

Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան գրառմամբ իրավապահների ուշադրությունն է հրավիրում ձայնագողության դեպքին։

Ուշադրությու՜ն, գողացվել են իմ օգտին քվեարկած քաղաքացիների ձայները։ 
Սույնով տեղեկացնում եմ լրատվամիջոցներին և սպասում եմ իրավապահների և ԿԸՀ֊ի արձագանքին։ Սա միայն մեկ տեղամասում ( 4/40)։ Աստված գիտի էլ քանի տեղ ու քանի ձայն են գողացել։ Հերթով ստուգում ենք ու բացելու ենք։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին