Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք Փաշինյանի աներորդին կմնա առանց մանդատ

10 Դեկտեմբեր, 2018 14:47
 Արդյո՞ք Փաշինյանի աներորդին կմնա առանց մանդատ

ԱԺ արտահերթ ընտրություններին  Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում «Իմ Քայլը» դաշինքիհամար  պայքարը  բավականին թեժ էր այն առումով, որ այստեղ պայքարում էին այս դաշինքի կարկառուն ու հայտնի դեմքերը՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և  Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը:

 Արդյունքը  կարելի է համարել կանխատեսելի՝ ամենաշատ ձայնը հավաքել է Արարատ Միրզոյանը՝ 25550, «Իմ Քայլը» դաշինքի հաջորդ ամենաշատ ձայն ստացած թեկնածուն Արայիկ Հարությունյանն է՝ 13810, երրորդը՝ Հրաչյա Հակոբյանը, ով ստացել է 8920 ձայն։

 Այսինքն, եթե երկու թեկնածուները գործուղվեն խորհրդարան եւ ոչ թե կառավարություն (ինչը չի բացառվում), ապա Փաշինյանի աներձագը առանց մանդատ կմնա։ 

 

Լրահոս

Դիտել ավելին