Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը համոզիչ հաղթանակ է տարել՝ ամրապնդելով իր հեղինակությունը․ BBC-ն՝ խորհրդարանական ընտրությունների մասին

10 Դեկտեմբեր, 2018 12:45
 Նիկոլ Փաշինյանը համոզիչ հաղթանակ է տարել՝ ամրապնդելով իր հեղինակությունը․ BBC-ն՝ խորհրդարանական ընտրությունների մասին

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համոզիչ հաղթանակ է տարել կիրակի կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ ամրապնդելով իր հեղինակությունը, գրում է բրիտանական BBC-ն։

Հոդվածում, մասնավորապես, նշվում է․

«Նրա գլխավորած դաշինքը ստացել է քվեների ավելի քան 70% -ը, հայտարարել է երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Լրագրողից քաղաքական գործիչ դարձած պրն. Փաշինյանը ապրիլի սկզբին խաղաղ հեղափոխություն նախաձեռնեց:Այժմ նա ունի խորհրդարանական մեծամասնություն`կոռուպցիայի դեմ պայքարի եւ տնտեսության բարեփոխման իր ծրագիրը խթանելու համար: 

Տարիներ շարունակ Հայաստանում ընտրություններն անցել են խարդախությամբ եւ ընտրակաշառքով, սակայն թղթակիցները հույս են հայտնել, որ այս անգամ այլ կլինի: Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության միջազգային դիտորդները վերահսկել են գործընթացը։

Ո՞րն է արդյունքը

Վարչապետի պաշտոնակատարի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը ստացել է ձայների մեծ մասը՝ 70․4 տոկոս։

Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ձայների մոտավորապես 8 տոկոսը, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 6։

Armenian businessman Gagik Tsarukyan in a street in the city of Gyumri

Հայաստանի սահմանադրությամբ՝ խորհրդարանի 33 տոկոսը պետք է կազմի ընդդիմությունը։

Ի՞նչ է դա նշանակում Հայաստանի համար

Երեւանի ընտրատեղամասում ընտրողները հույս են հայտնել, որ պարոն Փաշինյանը կկարողանա կյանքի կոչել հավակնոտ փոփոխությունները, որոնք խոստացել է:

Նարինե Հարությունյան անունով մի կին ասել է, որ լավատես է. «Հույս ունեմ, որ իմ ձայնը դեր է խաղալու, որպեսզի հայերի աչքերին միշտ ժպիտ լինի»:

Pashinyan supporters at a rally in Yerevan on 2 May, 2018

Վերլուծաբանները նշում են, որ 43-ամյա Փաշինյանը նպատակ ունի պահպանել իր խոստումները` Հայաստանի գլխավոր դաշնակից Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելով։ Նախկին խորհրդային Հայաստանում գտնվում է ռուսական ռազմակայանը, և անվտանգության առումով Երևանը կախված է Մոսկվայից։

Միևնույն ժամանակ պարոն Փաշինյանը հույս է հայտնել, որ «կխորացնի ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ համագործակցությունը»:

Ինչպե՞ս են արձագանքել վարչապետի քննադատները

Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխության շնորհիվ հեռացավ հանրապետության 10-ամյա նախագահ Սերժ Սարգսյանը:

Այժմ հանրապետական բարձրաստիճան պաշտոնյաներ մեղադրում են պարոն Փաշինյանին, թե վերջինս փորձում է Հայաստանը դարձնել 1930-ական թվականների Գերմանիան եւ դառնալ «նոր Հիտլեր»։

Նրա քննադատներն ասում են, որ իր «անհատական պաշտամունքը» կթուլացնի բազմակուսակցական ժողովրդավարությունը:

A woman votes during early parliamentary elections in Yerevan on 9 December, 2018

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ընտրություններից առաջ դժգոհել էր, որ «բոլոր կուսակցությունները բավարար ժամանակ չունեն՝ ընտրություններին լավ պատրաստվելու համար»:

Նա հավելել էր, որ սպասում է «հետհեխափոխական էյֆորիայի ավարտին», որը կերևա քվեատուփում:

 

Լրահոս

Դիտել ավելին