Կարևոր իրադարձություններ

Հայ ժողովուրդն իր ձայնը լսելի դարձրեց. Սերժ Թանկյան

10 Դեկտեմբեր, 2018 12:34
Հայ ժողովուրդն իր ձայնը լսելի դարձրեց. Սերժ Թանկյան

Հանրահայտ System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում է  արել՝ նշելով, որ «հայ ժողովուրդն իր ձայնը լսելի դարձրեց»:

«Ի՞նչ կարող եմ ասել. հայ ժողովուրդն իր ձայնն այն աստիճան հստակ ու լսելի դարձրեց, որ  նախկինում իշխող կուսակցությունները չհաղթահարեցին նույնիսկ խորհրդարան անցելու համար անհրաժեշտ 5%-ի շեմը: Սա գործող վարչապետ Փաշինյանին հնարավորություն կտա առաջ շարժվել, բարեփոխումներ իրականացնել, իրագործել տնտեսական զարգացմանը խթանող ծրագրեր»,-գրել է երաժիշտը: 

Նա ընդգծել է, որ հայկական սփյուռքն այլևս կդադարի Հայաստանում ծավալվող ներքաղաքական իրադարձություններին պարզապես հեռվից հետևող լինել:

«Դա կատարվեց: Ժամանակն է մասնակցել մեր հայրենիքի հարստացման գործին: Սա, հիրավի, նշանակալի իրադարձություն է հայոց պատմությունում: Այս հաղթանակը պետք է ծաղկացնենք»,-գրել է Թանկյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին