Կարևոր իրադարձություններ

Հայտնի են ԲՀԿ-ի ամենաշատ ձայներ հավաքած ռեյտինգային թեկնածուների անունները

10 Դեկտեմբեր, 2018 11:39
Հայտնի են ԲՀԿ-ի ամենաշատ ձայներ հավաքած ռեյտինգային թեկնածուների անունները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է վարկանիշային ընտրակարգով ընտրությունների արդյունքները:

ԲՀԿ-ի թեկնածուներից ամենաշատ քվե ստացել է Էդուարդ Բաբայանը՝  7472 ձայն: Հաջորդը  Սյունիքի թիվ 12 ընտրատարածքում առաջադրված Նաիրա Զոհրաբյանն է`2148 ձայն:

ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը ստացել է 656 ձայն, Տիգրան Ուրիխանյանը`1154 ձայն, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը` 723 ձայն, Վահե Էնֆիաջյանը`1195 ձայն:

Սյունիքի եւ Վայոց ձորի թիվ 12 ընտրատարածքում առաջադրված ԲՀԿ փոխնախագահ Սերգեյ Բագրատյանը ստացել է 1492 ձայն:

 

Լրահոս

Դիտել ավելին