Կարևոր իրադարձություններ

Ձայների հաշվարկն ավարտված է

10 Դեկտեմբեր, 2018 07:59
Ձայների հաշվարկն ավարտված է

Ժամը 07.30-ի դրությամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը էլեկտրոնային եղանակով մշակել է քվեաթերթիկների 100 տոկոսը  (հայտնի են բոլոր 2010 ընտրական տեղամասերի արդյունքները)։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ձայների 70,43 տոկոսով (884456 ձայն) հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Երկրորդ տեղը  ձայների 8,27 տոկոսով (103824) զբաղեցրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։

Ձայները մյուս ուժերի միջեւ բաշխվել են հետեւյալ կերպ՝

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը՝ 3,89 տոկոս (48811),

«Մենք» դաշինք՝ 2 տոկոս (25174),

«Սասնա ծռեր»՝  1,82 տոկոս (22862),

«Օրինաց երկիր»՝ 0,99 տոկոս 12389),

«Քաղաքացու որոշում»՝ 0,68 տոկոս (8530),

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»՝  0,51 տոկոս (6456),

«Ազգային առաջընթաց»՝ 0,33 տոկոս (4122)։

 

Լրահոս

Դիտել ավելին