Ժամը 02։30-ի դրությամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է քվեաթերթիկների 36 տոկոսը կամ հայտնի են՝ 923 ընտրական տեղամասերի արդյունքները։
70,12 տոկոսով (313757 ձայն) առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է։ Երկրորդ տեղում՝ ձայների 8,4 տոկոսով կամ՝ (37582 ձայն) «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, հաջորդում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ձայների 6,42 տոկոսով կամ՝ (28725 ձայն), Հայ Հեղափոխական Դաշնակցությունը՝ ձայների 4,637 տոկոսով (19569 ձայն) չորրորդ հորիզոնականում է։ Հինգերորդ հորիզոնականն է շարունակում զբաղեցնել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ ձայների արդեն 4,26 տոկոսով (19063 ձայն)։