Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաքներ իրականացնելու մտադրությանը

10 Դեկտեմբեր, 2018 02:41
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաքներ իրականացնելու մտադրությանը

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, յուրաքանչյուր մարդ կարող է հանրահավաք կազմակերպել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց դեկտեմբերի 10-ին «Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաք կազմակերպելու մտադրությանը:

«Հավաքների ազատության մասին օրենք գոյություն ունի ՀՀ-ում: Ցանկացած մարդ կարող է կազմակերպել հանրահավաք, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և հավաքներ կարող են լինել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կատարվող գործողությունները վենդետա կոչելու խոսակցություններին:

«Չեմ կարծում, թե Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է կոնսպերատիվ գործունեության համար, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ: Եկեք 2008թ.-ի մարտի 1-ից հետո ու դրանից առաջ մամուլը մոնիթորինգ անենք ու տեսնենք, թե ինչ են գրել, դրանից հետո պարզ կդառնա` դա վենդետա է, թե ոչ»,- ասաց Փաշինյանը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին