Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում է

10 Դեկտեմբեր, 2018 02:23
Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում է

«Նախնական բոլոր արդյունքներն ամփոփված չեն, որեւէ հայտարարություն չեմ անի արդյունքների վերաբերյալ:
Քաղաքացիները ձեւավորում են բացարձակ հեղափոխական մեծամասնություն, ընդ որում, այն որեւէ օրենսդրական փոփոխություն իրականացնելու խնդիր չի ունենա, նաեւ կունենա սահմանադրական մեծամասնություն»: Այս մասին «Իմ քայլը» դաշինքի շտաբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով մասնակցության պասիվության մասին Փաշինյան ասաց. «Իսկ որեւէ մեկը կարո՞ղ է ասել, թե Հայաստանում այսօր քանի ընտրող կա: 1991 թվականի ՀՀ բոլոր քաղաքացիները ընդգրկված են ընտորղների ցուցակում: Եկեք մոնիտորինգ անենք վերջին 15 տարվա մամուլը եւ տեսնենք, թե ընտրություններից հետո ինչ են ասում ընդդիմությունը, քաղհասարակությունն ու ինչ են գրում լրագրողները: Գրում են, որ իշխանությունը միշտ ունի մի քանի հազարանոց ռեսուրս, որն օգտագործում է: Դա բացակա ընտրողներն են, դա մահացած ընտրողներն են: Բացի այդ, այս ընտրություններում դուք տեսել եք, որ մարդկանց ոչ թե բերման են ենթարկել, այլ մարդիկ իրենք իրենց կամքով գնացել են ընտրությունների: Ես նաեւ քարոզչության ժամանակ խոսում էի այն մասին, որ մարդիկ ինտրիգ չեն տեսնում այս ընտրություններում, քանի որ տեսնում է, որ իր շրջապատում բոլորը քվեարկում են «Իմ քայլը» դաշինքի օգտին»:

 

Լրահոս

Դիտել ավելին