Կարևոր իրադարձություններ

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություն. Արարատ Միրզոյան

09 Դեկտեմբեր, 2018 23:11
Դեկտեմբերի 9-ին տեղի  ունեցավ ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություն. Արարատ Միրզոյան

ՀՀ վարչապետի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը գտնում է, որ դեկտեմբերի 9-ին տեղի են ունեցել ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ: «Ազատություն» ռադիոկայանի տաղավարում Հրայր Թամրազյանի հետ զրույցում նա ընդգծեց, որ կապ չունի, թե ով կլինի առաջին, երկրորդ կամ երրորդ քաղաքական ուժը խորհրդարանում, այլ պետք է արձանագրել, որ այս ընտրություններում չկար վերևից թելադրող և համակարգված գործընթացներ՝ ապօրինի կերպով ազդելու ընտրողների կամարտահայտության վրա:

«Ամենամեծ խախտումը, որի մասին այսօր լսել եմ , դա տեղամասերի մոտ կուտակումներն էին, որոնք էլ լոկալ բնույթ էին կրելու, ոչ համակարգային: Եվ այս դեպքում անմիջապես ահազանգվել է իրավապահ մարմիններին: Նրանք կատարել են իրենց գործառույթները և ապահովել այդ մարդկանց հեռացումը 50 մետր շառավղից այն կողմ»,- ասաց Միրզոյանը:

Նրա խոսքով` իրավապահ համակարգը, ի տարբերություն նախորդ ընտրությունների, չի ստանձնել չեզոք դիտորդի դեր, այլև ընդհակառակը լավագույն ջանքերն է գործադրել , որ իր գործառույթները իրականացնի` ապահովելով ընտրությունների բնականոն ընթացքը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին