Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության ստորաբաժանումներում գրանցված խախտումների մասին դեպքերը տարատեսակ բնույթի են

09 Դեկտեմբեր, 2018 21:20
Ոստիկանության ստորաբաժանումներում գրանցված խախտումների մասին դեպքերը տարատեսակ բնույթի են

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության ողջ ընթացքում գրանցվել է ընտրական խախտումների վերաբերյալ 144 հաղորդում: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ և տեսչական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Սարգսյանը:

«ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում գրանցվել է 144 հաղորդում, Երևանում՝ 36, մարզերում՝ 108: Դրանցից 58-ը հանցագործությունների մասին, իսկ 86  առերևույթ հանցագործության հատկանիշներ չպարունակող, սակայն ստուգման ենթական այլ տեղեկություններ: Հանցագործության մասին 58 հաղորդումներից 7-ն ուղարկվել են ՀՀ  ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, 1-ը՝ դատախազությունը, մեկը՝ քննչական կոմիտեի Արարատի քննչական վարչություն: Մնացած դեպքերով ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր»,- ասաց Սարգսյանը:

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում գրանցված խախտումների մասին դեպքերը տարատեսակ բնույթի են:

 

Լրահոս

Դիտել ավելին