Կարևոր իրադարձություններ

Ավանում «Միլենա» տաքսի ծառայության մեքենայով ընտրակաշառք բաժանելու մասին հաղորդումն ուղարկվել է դատախազություն

09 Դեկտեմբեր, 2018 20:57
Ավանում «Միլենա» տաքսի ծառայության մեքենայով ընտրակաշառք բաժանելու մասին հաղորդումն ուղարկվել է դատախազություն

Ավան վարչական շրջանում «Միլենա» տաքսի ծառայության միջոցով ընտրակաշառք բաժանելու մասին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի հայտարարության մասին factor.am-ի հրապարակումը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կողմից ուղարկվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոանիսյանը Factor․am-ի հետ զրույցում ասել էր, որ Ավանում «Միլենա» տաքսի ծառայության միջոցով ընտրակաշառք էին բաժանում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին