Կարևոր իրադարձություններ

Չեխիայի ոստիկանությունը հայտնել է Նարեկ Սարգսյանի ձերբակալության մանրամասները

09 Դեկտեմբեր, 2018 20:40
Չեխիայի ոստիկանությունը հայտնել է Նարեկ Սարգսյանի ձերբակալության մանրամասները

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը ձերբակալվել է «Պրահա 5» թաղամասի բնակարաններից մեկում։ Այս մասին չեխական ČTKգործակալության հետ զրույցում պատմել է ոստիկանության մամուլի խոսնակ Յան Դանեկը։

Դանեկի խոսքով՝ 37-ամյա տղամարդը ձերբակալվել է հարձակողական ստորաբաժանման ներկայությամբ, քանի որ նրանք կասկածել են, որ վերջինս զինված է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես եւ ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին:

Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:
Դեկտեմբերի 9-ին՝ լրագրողների հետ զրույցում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնել էր, որ պատրաստվում են անհրաժեշտ փաստաթղթերը նրա արտահանձնման համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին