Կարևոր իրադարձություններ

Սա ժամանակավոր` ճգնաժամային պառլամենտ է լինելու․ Ստեփան Դանիելյան

09 Դեկտեմբեր, 2018 18:30
Հեղինակ՝ Ստեփան Դանիելյան
 Սա ժամանակավոր` ճգնաժամային պառլամենտ է լինելու․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.« Ընտրություններից հետո ձեւավորված խորհրդարանը ժամանակավոր և ճգնաժամային է լինելու»: 

Նա մասնավորապես գրել է.

«Ընտրություններից դեռեւս մի քանի շաբաթ առաջ որոշ փորձագետներին հետաքրքրում էր հիմնականում մասնակիցների տոկոսը:

Ինչո՞ւ: Քաղաքական համակարգը փլուզված է եւ մարդիկ առհասարակ կուսակցություններին չեն վստահում, այդ թվում նաեւ ՔՊ-ին: Մարդիկ քվեարկելու են ընդամենը Նիկոլի ցուցակի օգտին` ով որ քվեարկի: Մի հսկա զանգված չի մասնակցելու ընտրություններին ու դա հիմնականում գիտակցված քայլ է: Նիկոլի վարկանիշի անկման դեպքում անիմաստ է դառնում Նիկոլի ցուցակով կազմված խորհրդարանը: Պատահական չէր, որ ՔՊ-ի հիմնական կոչն այն էր, որ դուք ընտրում եք վարչապետ: Սակայն սա խորհրդարանի ընտրություն է, այլ ոչ թե վարչապետի: Փաստորեն խորհրդարանի ընտրությունը վերածվել է անձի ընտրության: Սա է այս ընտրությունների հիմնական կազուսը: Սա ժամանակավոր` ճգնաժամային պառլամենտ է լինելու։ Ընտրությունները պետք է գարնանը տեղի ունենային, հիմա անցկացնելը մեծագույն սխալ էր»,-նշել է քաղաքագետը։

 

Լրահոս

Դիտել ավելին