Կարևոր իրադարձություններ

«Էդ արջի ծառայությունը, որ մատուցվում է, ստվեր է գցում ընտրական գործընթացի վրա»

09 Դեկտեմբեր, 2018 16:46
«Էդ արջի ծառայությունը, որ մատուցվում է, ստվեր է գցում ընտրական գործընթացի վրա»

Բոլոր ընտրատեղամասերում ականատես ենք վախի մթնոլորտի: 23/03 ընտրատեղամասում քվեարկությունից հետո հայտարարել է ՀՀԿ համապետական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Վահրամ Բաղդասարյանը:  

Նա նշել է, որ ընտրախախտումների մասին բազմաթիվ տեղեկություններ են հրապարակվել՝ մասնավորապես քաղաքացիներին ուղղորդելու, նաև քվեաթերթիկների բացակայության վերաբերյալ, ինչն, ըստ նրա, անթույլատրելի է:

«Էդ արջի ծառայությունը, որ մատուցվում է, ստվեր է գցում ընտրական գործընթացի վրա, քանի որ ժողովրդավարության հայելին ընտրություններն են: Մենք պետք է այնպիսի ընտրություններ անցկացնենք, որ միջազգային հարթակներում կարողանանք մեր երկիրը ներկայացնել որպես ժողովրդավարական պետություն»,- ասել է Վ.Բաղդասարյանը:

Նա անթույլատրել է համարել նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչեցված հռետորաբանությունը: «Ասֆալտներին փռել, պատերին ծեփել, ձեռքները կտրել. անթույլատրելի է նման հռետորաբանությունը, իսկ ինչ վերաբերում է վարչական ռեսուրսի կիրառմանը, ապա տեսեք, թե ինչ է անում գործող իշխանությունը»-, ընդգծել է ՀՀԿ պատգամավորության թեկնածուն:   

 

Լրահոս

Դիտել ավելին