Կարևոր իրադարձություններ

Արփինե Հովհաննիսյանը մասնակցեց քվեարկությանը

09 Դեկտեմբեր, 2018 14:40
Արփինե Հովհաննիսյանը մասնակցեց քվեարկությանը

Քվեարկել եմ հանուն ավելի ուժեղ և ավելի ժողովրդավար Հայաստանի, այն գիտակցումով և խորը հավատով, որ չնայած բաժանարար գծերի՝ Հայաստանը մեր բոլորի միասնական հայրենիքն է, և նրա խնդիրներով պետք է մտահոգված լինենք բոլորս:

9/35 ընտրատեղամասում քվեարկելուց հետո ասել է ՀՀԿ համապետական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանը լինի երկիր, որտեղ այլակարծությունը չի ճնշվում, որտեղ ատելություն չկա: Ա.Հովհաննիսյանը նշել է, որ ՀՀԿ-ն քարոզարշավի ընթացքում բազմիցս խոսել է իր բացթողումների, նաև հետագա անելիքների մասին, և հանրությունն, ըստ նրա, հետևություն կանի:

Անդրադառնալով մասնակցության ցածր ցուցանիշին՝ Ա.Հովհաննիսյանն ասել է, որ այս ընտրությունը չի արտացոլում երկրում առկա իրական իրավիճակը, սա պարտադրված ընտրություն է, և շատերն արդեն իրենց հիասթափությունն արտահայտել են:

Պատգամավորության թեկնածուն քվեարկության արդյունքների մասին կանխատեսումն չի արել, բայց վստահ է, որ որպես իշխանություն՝ ունենալու ենք Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական թիմը, իսկ իշխանությանը միակ իրական ընդդիմադիր ուժը պետք է լինի ՀՀԿ-ն:

 

Լրահոս

Դիտել ավելին