Կարևոր իրադարձություններ

«Անկախ դիտորդը» 300 ընտրատեղամասերում կդիտարկի քվեարկության ընթացքը

08 Դեկտեմբեր, 2018 20:36
«Անկախ դիտորդը» 300 ընտրատեղամասերում կդիտարկի քվեարկության ընթացքը

2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակում կդիտարկեն «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի 600 կարճաժամկետ դիտորդներ, այդ թվում կաշխատի՝ արագ արձագանքման 44 շրջիկ խումբ՝ ընդհանուր 90 շրջիկ դիտորդով:

Կարճաժամկետ դիտորդները կաշխատեն 300 տեղամասային ընտրական կենտրոններում և բոլոր 38 տարածքային ընտրական հանձնաժողովներում:

Քվեարկության օրը դիտորդական առաքելության շրջանակում 30 իրավաբաններ իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն կարճաժամկետ դիտորդներին:

Հիշեցնենք, որ ևս 84 երկարաժամկետ դիտորդներ դիտարկել են քարոզչության ընթացքը ՀՀ ողջ տարածքում:

2018թ. դեկտեմբերի 9-ին կգործի «Անկախ դիտորդի» երկու շտաբ՝ Երևանում՝ հեռ. 077 34 22 68 և Վանաձորում՝ հեռ. 0322 4 22 68:

«Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից՝ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին