Կարևոր իրադարձություններ

Փարիզում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ֆոտոշարք)

08 Դեկտեմբեր, 2018 18:18
Փարիզում իրավիճակը  շարունակում է լարված մնալ (ֆոտոշարք)

Փարիզի ոստիկանությունը հայտնել է այսօր «դեղին բաճկոնավորների» զանգվածային ցույցի շրջանակում 575 ձերբակալվածի մասին, հաղորդում է The local-ը:

Նշվում է, որ Ելիսեյան պալատի շրջակայքում «դեղին բաճկոնավորների» և ոստիկանության միջև լարվածություն և բախումներ են առաջացել:

Ֆրանսիայի ՆԳՆ-ի տեղեկություններով՝ երկրի մի շարք քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 31,000 մարդ, Փարիզում՝ 8000-ը:

Համացանցում հայտնված կադրերից երևում է, որ տեղի ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել:

 

Լրահոս

Դիտել ավելին