Կարևոր իրադարձություններ

Վարչապետը ստորագրել է ինձ ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, սակայն մինչ օրս ես ՀՀ քաղաքացիություն չեմ ստացել. Ժիրայր Սեֆիլյան

08 Դեկտեմբեր, 2018 15:37
Հեղինակ՝ Ժիրայր Սեֆիլյան
Վարչապետը ստորագրել է ինձ ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, սակայն մինչ օրս ես ՀՀ քաղաքացիություն չեմ ստացել. Ժիրայր Սեֆիլյան

Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական շտաբի պետ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ վաղը չի կարող մասնակցել քվեարկությանը:

«Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հայտնի է, ս.թ. նոյեմբերի 21-ին ՀՀ վարչապետը ստորագրել է ինձ ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Սակայն մինչ օրս ես ՀՀ քաղաքացիություն չեմ ստացել և այդ պատճառով վաղը՝ դեկտեմբերի 9 -ին, չեմ կարող մասնակցել քվեարկությանը»,-գրել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին