Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանին սպասվում է կարևոր քննություն. BBC-ի անդրադարձը սպասվող ընտրություններին

08 Դեկտեմբեր, 2018 13:40
Նիկոլ Փաշինյանին սպասվում է կարևոր քննություն. BBC-ի անդրադարձը սպասվող ընտրություններին

Բրիտանական BBC-ն անդրադարձել է Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Կայքը գրում է, որ ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին կարևոր քննություն է սպասվում:

«Հայաստանում ապրիլին տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետևում կանգնած մարդուն կիրակի լուրջ փորձություն է սպասվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների տեսքով: Նախկին լրագրող, այնուհետև քաղաքական գործիչ դարձած 43-ամյա Նիկոլ Փաշինյանը իրականություն դարձրեց իշխանության խաղաղ փոխանցումը և տնտեսության տրանսֆորմացիայի հույսեր արթնացրեց:

Ցույցերի օրերին փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանի տված ամենակարևոր խոստումներից մեկը Հայաստանում ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է: Նա դեռևս շատ մեծ ժողովրդականություն է վայելում, և որևէ մեկը կասկած չունի, որ նրա ղեկավարած «Իմ քայլը» դաշինքն առաջատարն է ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի մեջ»,- ասված է հոդվածում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին