Կարևոր իրադարձություններ

Արաբկիրի թաղապետը՝ իրեն վերագրվող տեսանյութի մասին

08 Դեկտեմբեր, 2018 13:24
Հեղինակ՝ Արամ Դանիելյան
Արաբկիրի թաղապետը՝ իրեն վերագրվող տեսանյութի մասին

Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես, բնականաբար, որևէ կապ չունեմ այդ տեսանյութի որևէ դրվագի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ասել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը՝ անդրադառնալով վերջին օրերին լրատվամիջոցներով տարածված վարկաբեկիչ բովանդակությամբ տեսանյութի վերաբերյալ: 

«Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ փորձում են ինձնից պարզաբանում ստանալ որոշ կեղծ և իրական օգտատերերի կողմից սոցիալական ցանցերում տարածվող վարկաբեկիչ բովանդակությամբ տեսանյութի վերաբերյալ:

Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես, բնականաբար, որևէ կապ չունեմ այդ տեսանյութի որևէ դրվագի հետ: Ակնհայտ է, որ դա իմ դեմ վերջերս ինչ-որ շրջանակների կողմից նախաձեռնված ու իրականացվող տեղեկատվական վարկաբեկման արշավի մի մաս է: 

Ես այս ամենին վերաբերվում եմ որպես ապարդյուն և էժան փորձ՝ ուղղված համայնքում բարեփոխումներ իրականացնելու իմ գործունեության դեմ: 

Վստա՛հ եղեք, չի՛ ստացվելու: 

Ցանկանում եմ հայտարարել, որ համայնքի արդյունավետ կառավարումը և դրական փոփոխությունների ապահովումը շարունակելու են լինել իմ և իմ աշխատակազմի գործունեության անփոփոխ առաջնահերթությունը, ուստի միշտ պատրաստ եմ իմ աշխատակազմի մասնագետների հետ միասին հանգամանալից տեղեկատվություն տեղադրել Արաբկիր վարչական շրջանում առկա խնդիրների ու դրանց լուծման ընթացքի ու արդյունքների վերաբերյալ:

Ես ինչպես սկսել եմ իմ սկզբունքային աշխատանքը, այնպես էլ շարունակելու եմ։ Շնորհակալություն Ձեր ուշադրության համար, արդյունավետ համագործակցության ակնկալիքով՝ Արամ Դանիելյան, Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար»,-գրել է Արամ Դանիելյանը:
 
Հիշեցնենք, որ սոցցանցերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ 2 տղամարդ համբուրվում են, և օգտատերերն այդ հոլովակը կապում են Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի հետ, թե տղամարդկանցից մեկը նա է:
  

 

Լրահոս

Դիտել ավելին