Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ Կանզաս նահանգը դեկտեմբերի 7-ը հռչակել է Սպիտակի երկրաշարժի օր

08 Դեկտեմբեր, 2018 13:12
ԱՄՆ Կանզաս նահանգը դեկտեմբերի 7-ը հռչակել է Սպիտակի երկրաշարժի օր

ԱՄՆ Կանզաս նահանգը դեկտեմբերի 6-ը հռչակել է որպես Հայաստանի և Կանզասի միջև գործընկերության, իսկ դեկտեմբերի 7-ը՝ Սպիտակի երկրաշարժի օր: Համապատասխան հռչակագիրը ներկայացվել է ՀՀ կառավարությանը, դեկտեմբերի 7-ին հայտնել են ՀՀ ԱՄՆ դեսպանատան հասարակության հետ կապերի բաժնից: 

ԱՄՆ Կանզաս նահանգից Հայաստան ժամանած պատվիրակությունը, որը ղեկավարում է նահանգապետ Ջեֆ Քոլյերը և Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար գեներալ-մայոր Լի Թաֆանելին, ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրի հետ միասին մասնակցեցին Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ հարգանքի տուրք մատուցելով հայ ժողովրդին: 


Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ հիշատակի արարողության ժամանակ Ջեֆ Քոլյերը իր ցավակցական կոչով դիմելով հայ ժողովրդին՝ նկատեց, որ իր կապերը Հայաստանի հետ սկիզբ են առել դեռևս 1988 թվականից, երբ որպես ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալության օտարերկրյա աղետների օգնության գրասենյակի ներկայացուցիչ գործուղվեց Հայաստան ամերիկյան առաջին խմբերից մեկի կազմում՝ սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելու երկրաշարժից փրկվածներին: 


 

Լրահոս

Դիտել ավելին