Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Երևանում

08 Դեկտեմբեր, 2018 11:55
Կրակոցներ Երևանում

Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 04։00-ին ահազանգել է Ոստիկանություն, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի վերջնամասում գտնվող«Հայաթ» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում, հատակին հայտնաբերվել է կնոջ դի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com կայք։ 

Ոստիկանները նշված հյուրանոցային համալիրի առաջին հարկում հայտնաբերել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Անժելա Ի.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մահացել է ծնոտի մասում ստացած հրազենային վնասվածքից։

Այնուհետեւ, ժամը 04։50-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ «աջ արմնկային շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Արթուր Ն.-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել նույն «Հայաթ» հյուրանոցային համալիրից։

Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին