Կարևոր իրադարձություններ

Ռոնալդուն և Բեյլը ոչ մի խնդիր չունեն

15 Հոկտեմբեր, 2015 21:48
Ռոնալդուն և Բեյլը ոչ մի խնդիր չունեն

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն` մադրիդյան թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տարաձայնություններ ունի Գարեթ Բեյլի հետ, իսկ ինքը վատ հարաբերություններ ունի ավագ Սերխիո Ռամոսի հետ:

-Կրիշտիանուն և Գարեթը ոչ մի խնդիր չունեն: Կարծում եմ` այս լուրերը մեր ակումբի նկատմամբ եղած նախաձի արդյունք ենք: Նման լուրերով ոմանք ցանկանում են վնասել մեզ:

Ինքս Ռամոսի հետ տարաձայնություններ չունեմ: Սերխիոն մեր ավագն է, յուրահատուկ ֆուտբոլիստ, ինչն անընդհատ ապացուցում է,-Բենիտեսի խոսքը մեջբերված է «TMW»-ից:

 

Լրահոս

Դիտել ավելին