Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան էջում գրել է՝
ՀՀԿ գործադիր մարմինը հայտարարություն է տարածել՝ "Ամենավտանգավոր բանը, որ կիրառում են այս իշխանությունները, կալանքի ընտրությունն է որպես ցուցմունք կորզելու միջոց՛՛: Կալանքը որպես ցուցմունք կորզելու միջոցի օգտագործելու դեմ բազմիցս է խոսվել:
ՀՀԿ-ն սա ասում է միայն մեկ կոնկրետ դեպքի՝ Ռոբերտ Քոչարյանի համար, ոչ թե ըստ էության: Եվ սրանից առաջ էլ ասել է կրկին մի քանի կոնկրետ դեպքերի համար: Բայց նույնիսկ այսպես լինելով՝ մի շատ կարևոր բան այստեղ պակասում է. կարծում եմ ՀՀԿ գործադիր մարմինն այստեղ պետք է ավելացներ՝ սիրելի հայրենակիցներ, փորձեք հավատալ մեր փորձին, մեր արած ամենավատ, ամենահանցագործ բաներից մեկը կալանքը ցուցմունք կորզելու միջոց օգտագործելն էր:
Դրանում Դուք բազմիցս համոզվել եք, բայց հավատացեք՝ նույնիսկ մենք դա հասկացանք: Հիմա դուք ում կկալանավորեք, ինչպես կկալանավորեք, ինչու կկալանավորեք՝ ձեր գործն է, ինչ ուզում եք արեք, բայց մեզնից հեռու մնացեք: