Կարևոր իրադարձություններ

Իր ձախողումները քողարկելու համար Փաշինյանը դիմեց խայտառակ մեթոդների՝ սպառնալիքներ, ԱԱԾ-ով ճնշումներ, շինծու քրգործեր. Շարմազանով

07 Դեկտեմբեր, 2018 22:56
Հեղինակ՝ Էդուարդ Շարմազանով
Իր ձախողումները քողարկելու համար Փաշինյանը դիմեց խայտառակ մեթոդների՝ սպառնալիքներ, ԱԱԾ-ով ճնշումներ, շինծու քրգործեր. Շարմազանով

Քարոզարշավի վերջին օրն ավարտվեց խայտառակ իրողությամբ. Հայաստանում վտանգված է բազմակարծությունն ու ազատ խոսքը: 

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում քարոզարշավի վերջին օրը հայտնեց ՀՀԿ պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը:

«Իր ձախողումները քողարկելու համար Փաշինյանը դիմեց խայտառակ մեթոդների՝ սպառնալիքներ, ԱԱԾ-ով ճնշումներ, շինծու քրեական գործեր, ոստիկանության այցելություններ խմբագրություններ:

Դեկտեմբերի 9-ի ընտրությունները պիտի որոշեն՝ Հայաստանը գնում է դեպի դիկտատուրա՞, թե՞ Ազգային ժողովում կլինի մի ուժ, որը կզսպի Փաշինյանի միապետական ախորժակը:

Այդ ուժը ներկայացված է թիվ 1 քվեաթերթիկով՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն, որի վերագնահատված ներկան այս ամիսներին ցույց տվեց, որ կարող է բացահայտել հանրությանը մոլորեցնող կեղծ, բայց հաճելի կախարդական փայտիկի միֆը:

Գնացե՛ք ընտրության առանց վախենալու: Աստված պահապան մեր երկրին եւ ժողովրդին»,- ասաց Շարմազանովը:

 

Լրահոս

Դիտել ավելին