Կարևոր իրադարձություններ

Փրկարարներն անչափահասին դուրս են բերել գետից

07 Դեկտեմբեր, 2018 22:47
Փրկարարներն անչափահասին դուրս են բերել գետից

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 17:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին արգելափակվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում գտնվող Վաչագան գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գետից դուրս են բերել Գ. Ս.-ին (ծնված 2001 թ.):

 

Լրահոս

Դիտել ավելին