Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

«Եւ՛ ես, և՛ իմ թիմակիցները սպասում ենք ոստիկանության քայլերին». Մեսրոպ Պապիկյանը՝ տեղի ունեցած ծեծի մասին

07 Դեկտեմբեր, 2018 22:03
«Եւ՛ ես, և՛ իմ թիմակիցները սպասում ենք ոստիկանության քայլերին». Մեսրոպ Պապիկյանը՝ տեղի ունեցած ծեծի մասին

«Իմ քայլը» դաշինքից թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը հայտարարություն տարածել իր թիմակցին ծեծի ենթարկելու առնչությամբ:

Հայտարարության մեջ ասվում է. «Արդեն տեղեկացրել եմ, որ «Մենք» դաշինքի անդամների կողմից ծեծի է ենթարկվել իմ թիմի անդամներից մեկը: Այս միջադեպը շահարկվեց, եղան բազում մեկնաբանություններ, որոնց ստիպված եմ ևս մեկ անգամ անդրադառնալ՝ հույս ունենալով, որ նման երևույթներն այլևս չեն կրկնվի:

Միջադեպի մասին տեղեկանալուց հետո ես և իմ թիմը ձեռնարկել ենք հետևյալ քայլերը.

  1. Իմանալով, որ իմ թիմակցի վրա կատարվել է հարձակում, մենք դիմել ենք ՀՀ ոստիկանություն։
  2. Ոստիկանների հետ միաժամանակ այցելել ենք «Մենք» դաշինքի կենտրոնական գրասենյակի բակ, որտեղ պատահաբար հանդիպել ենք դաշինքի առաջին դեմքերից մեկին, ով մեզ հրավիրել է գրասենյակ:
  3. Ոստիկանները չեն մտել դաշինքի գրասենյակ, քանի-որ չունեն դրա իրավունքը: Նրանք սպասել են գրասենյակի բակում: «Մենք» դաշինքի գրասենյակ եմ մտել ես և իմ թիմակիցներից ոմանք: Փորձել ենք տեղի ունեցածի մասին զրուցել «Մենք»-ի անդամների հետ, բայց արժանացել ենք ոչ բարեհաճ վերաբերմունքի: Մեզ դիմավորել են բավական կոպիտ, ծավալվել է «բարձր տոնայնությամբ» խոսակցություն, ինչից ելնելով ոստիկանները ներս են մտել՝ կրքերը հանդարտեցնելու և հնարավոր զարգացումները կանխելու համար: Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ մենք մտել ենք «Մենք» դաշինքի գրասենյակ միայն հրավեր ստանալուց հետո:
  4. Ոստիկանների միջամտությունից հետո մենք հեռացել ենք տարածքից և վերադարձել ոստիկանության բաժանմունք:

Եվ այսպե՛ս, նոր Հայաստանում բռնությունը տեղ չունի, նոր Հայաստանում մարդը բացարձակ արժեք է, նրա առողջությունն ու անվտանգությունը կարևորագույն պայման են: Այս հարցով զբաղվում է ոստիկանությունը: Եւ՛ ես, և՛ իմ թիմակիցները սպասում ենք ոստիկանության քայլերին»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին