Կարևոր իրադարձություններ

Կործանման պատճառների թվում չեն բացառվում եղանակային պայմաններն ու մարդկային գործոնը. Դավիթ Տոնոյան

07 Դեկտեմբեր, 2018 21:31
Կործանման պատճառների թվում չեն բացառվում եղանակային պայմաններն ու մարդկային գործոնը. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի կործանման պատճառների մասին դեռ ոչ մի հստակ բան չի կարող ասել, քանի որ ընթանում է նախաքննություն: Սակայն Տոնոյանը տեսնում է երկու խնդիր՝ եղանակային պայմաններն ու մարդկային գործոնը:

Այս մասին ՊՆ պաշտոնակատարը նշել է զոհված օդաչուների հոգեհանգստի արարողությունից հետո, լրագրողների հետ զրույցում:

«Քանի որ հիմա նախաքննություն է իրականացվում, ինքնաթիռի կործանման պատճառների մասին դեռևս ոչ մի հստակ բան չեմ կարող ասել: Կա երկու խնդիր՝ և՛ եղանակային պայմանները, և՛ մարդկային գործոնը»,- նկատել է Տոնոյանը:

Անդրադառնալով լուրերին, թե պատճառը եղել է մառախուղը՝ Տոնոյանն ասաց, որ դա եղել է ռազմական նշանակության ինքնաթիռ, և դրանք կիրառվում են տարբեր եղանակային պայմաններում:

«Ես հիմա ոչ մի բան բացառել չեմ կարող: Նախաքննությունն իրականացվում է: Մենք կորցրել ենք մեր ընկերներին, հետագայի համար ճիշտը պետք է պարզվի»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:

 

Լրահոս

Դիտել ավելին