Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին դատական համակարգի վրա ճնշումներ չե՞ն եղել լրագրողների հարցին ի պատասխան՝ փաստաբան Ռուբեն Սահակյանն այսօր ասել է՝ եղել են.
«Իմ ասածն այն է, որ ճնշումներն այսօր էլ ավելի զորեղ են։ Ես վախենում եմ, որ մեզ մոտ դիկտատուրա է արդեն, շատ եմ վախենում։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր աննախադեպ է»։
0038 հրամանը, ըստ նրա՝ իր մեջ չի պարունակում տարրեր, որ կարելի է ասել, թե տապալվել է սահմանադրական կարգը. «Սա մանիպուլացիա է ընդամենը։ Մենք ասել ենք՝ հրապարակեք այդ փաստաթուղթը։ Նույն ՀՔԾ պետն ասում է, որ սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածը, որը կար 2008թ. կարող է կատարվել 4 եղանակով։ Այ հարգելիս, դու կարդալ գիտե՞ս։ Պարոն Սասուն Խաչատրյան, դուք կարդալ գիտե՞ք։
Արդյո՞ք 2008թ. ՔՕ-ում եղել է հոդված, որը կոչվել է սահմանադրական կարգը տապալելը և որը կարող է կատարվել 4 եղանակով։ Եթե ինքը կբերի այդ հոդվածը, ես դիմում կգրեմ, կազատվեմ փաստաբանությունից կամ թող ինձ հեռացնեն, զրկեն արտոնագրից։ Այստեղ է մանիպուլյացիան կատարվում է նաև իշխանական փաստաբանների կողմից։ Քոչարյանը շատ վատն է, ինչ ուզում եք արեք իրեն, բայց մենք ուզում ենք, որ ՔՕ հոդվածը մեկնաբանվի ճիշտ այնպես, ինչպես մեզանից պահանջում է օրենքը։ Չի կարելի անձին մեղադրել մի արարքի մեջ, որը ժամանակին քրեորեն հետապնդելի չի եղել»։
Փաստաբանը նկատեց՝ պետական իշխանությունը յուրացնելը հոդվածը եղել է 2008թ, և հետաքրքրվեց, թե դրանով ինչո՞ւ չեն մեղադրանք առաջադրում. «Երբ այս հարցին կպատասխանեն, մենք հակադարձ պաատսխանը կտանք։ Նրանք այս հարցի պատասխանը չունեն, իրենց պետք էր, որ Քոչարյանը կալանավորվի»։