Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է. Արթուր Վանեցյան

07 Դեկտեմբեր, 2018 19:58
Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է. Արթուր Վանեցյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է դատարանի որոշմամբ: «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում այս մասին ասել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Որքան գիտեմ՝ նա գտնվում է Երևանի Կենտրոն քրեակատարողական հիմնարկում»,- ասել է Վանեցյանը:

Հարցին, թե արդյոք տեղյակ է՝ քննիչն այցելե՞լ է Ռոբերտ Քոչարյանին, ԱԱԾ տնօրենը պատասխանեց՝ տեղյակ չէ:

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանական կողմի բերած բողոքների վերաբերյալ որոշումը, ըստ որի առաջին ատյանի դատարանի որոշումը մնաց ուժի մեջ, ըստ դատարանի` Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Լրահոս

Դիտել ավելին