Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանը չի սպասել քննիչին և ինքնակամ գնացել է Երևան քրեակատարողական հիմնարկ

07 Դեկտեմբեր, 2018 18:53
Ռոբերտ Քոչարյանը չի սպասել քննիչին և  ինքնակամ գնացել է Երևան քրեակատարողական հիմնարկ

«Ռոբերտ Քոչարյանը, չսպասելով մինչև դատավորը կուղարկի քննիչին, իսկ քննիչը որոշումով հանդերձ կգա իր հետևից, ինքը որոշեց ինքնուրույն գնալ Ազգային անվտանգության ծառայության շենքում գտնվող Երևան քրեակատարողական հիմնարկ, և ինքը տվյալ պահին այնտեղ է»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասել է նրա պաշտպաններից Հայկ Ալումյանը:

«Այս պահին Ռոբերտ Քոչարյանը հիմնարկի մոտ սպասում է, մինչ քննիչը համապատասխան որոշումը կբերի, դրա համար ինքը այստեղ չէ»:

Հրապարակմանն այսօր ներկա չի եղել դատախազը, ինչպես նաև չէր մասնակցում Ռոբերտ Քոչարյանը.

«Պարոն Քոչարյանը բոլոր դատական նիստերին մասնակցել է, բայց այսօր հրապարակմանը չկար այն տրամաբանությամբ, որ եթե դատարանը բավարարում է մեր բողոքը, ուրեմն բավարարում է, եթե ոչ, ապա ինքը իր տանից կգնա մեկուսարան, ինչը և արեց: Այսինքն՝ իմաստ չտեսավ գալ, դատարանում լսել այն, ինչ դատարանը հրապարակում է»,-ասաց նա:

Անդրադառնալով իրենց միջնորդություններին` պաշտպանը նշեց, որ իրենց միջնորդությունները կախված էին Սահմանադրական դատարան դիմելու հետ, և դրանց դատարանը լուծում չտվեց և վերջնական դատական ակտում որոշեց լուծում տալ:

Նա ասաց, որ վերջնական ակտը դեռ չունեն, բայց ակնհայտ է, որ մերժված են: Նա նաև հայտնեց, որ տեսանյութը դատարանում հետազոտելու միջնորդությունը մերժվեց:

Հայկ Ալումյանը հայտնեց, որ դիմելու են Մարդու իրավունքների միջազգային դատարան Վճռաբեկ դատարան դիմելու հետ զուգահեռ:

«Չենք սպասելու, մինչև քննի, քանի որ չենք համարում արդյունավետ դատական ատյան»,-ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին