Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

 

Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի

07 Դեկտեմբեր, 2018 16:28
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանական կողմի բերած բողոքների վերաբերյալ որոշումը: 

«Մեր բողոքները մերժվեցին, առաջին ատյանի դատարանի որոշումը մնաց ուժի մեջ, ըստ դատարանի` պետք է կալանավորվի, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը` նշելով, որ այդ որոշման հիման վրա կալանավորվելու է:

Նա հավելեց, որ մեկնաբանությունները կտան այսօր՝ ժամը 18:00-ին:

Պաշտպանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը նսիտին ներկա չի եղել. «Բայց Ռոբերտ Քոչարյանը խուսափող չէ և երբեք չի փորձել խուսափել և երբեք չի արել այնպիսի բաներ, որոնք թույլ կտային քննչական խմբի ղեկավարին հայտարարել, թե նա կխուսափի, հառակակ գործողություններ Ռոբերտ Քոչարյանն արել է»:

 «Կա՛մ կներկայանան և կհայտնեն, որ գնա մեկուսարան, կա՛մ չեմ կարծում, որ ՀՔԾ վայրկյան անգամ բաց թողնի: Մյուս օրը ընտրություն է, այսօր վերջին օրն է, ամեն ինչ պետք է հասցնել, ընտրեք թիվ 4-ին, բայց ես չեմ ընտրի»,- անդրադառնալով կալանավորման գործընթացին ասաց փաստաբանը:

 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին