Կարևոր իրադարձություններ

Սա հստակ ու միանշանակ է, և որևէ մեկը չի կարող սա հերքել. Նաիրա Զոհրաբյանը՝ համայնքապետերին ուղղորդելու մասին

07 Դեկտեմբեր, 2018 16:32
Սա հստակ ու  միանշանակ է, և որևէ մեկը չի կարող սա հերքել. Նաիրա Զոհրաբյանը՝ համայնքապետերին ուղղորդելու մասին

ԲՀԿ նախընտրական ցուցակի 4-րդ համար և վարկանիշային ընտրակարգով թիվ 12 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը Shabat.am-ի հետ զրույցում անդրադառնալով  իր այն հայտարարությանը, թե Սյունիքում մարզպետի մակարդակով ներքին հանձնարարական է եղել համայնքապետերին՝ քվե ապահովել «Իմ քայլի» համար՝ նշեց.

«Ուղղակի ճնշումներ չկան, ուղղակի վարչական ռեսուրսի չարաշահումներ չկան, բայց շատ նուրբ ձևով ղեկավարներն ուղղորդում են բոլոր համայնքապետերին քվեարկել «Իմ քայլի» թեկնածուների օգտին: Սա հստակ է, սա միանշանակ է, և սա որևէ մեկը չի կարող հերքել: Ուղղակի ճնշում չկա, պարզապես՝ «շատ լավ կլինի, որ «Իմ քայլն» ունենա շատ ձայներ, պետք է արվի առավելագույնը» այս ձևակերպումներով ուղղորդում են բոլորին, որպեսզի ապահովեն առավելագույնս քվեներ «Իմ քայլի» համար:

Մեր այն հարցին, թե այս ամենից զատ, ինչպես է իր քարոզարշավը գնահատում Սյունիքի մարզում՝  պատգամավորի թեկնածուն պատասխանեց.

« Կարծում եմ՝  ես անձնապես անցկացրի բավականին արդյունավետ քարոզարշավ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում: Առանց ավելորդ համեստության կարող եմ ասել, որ ինձանից բացի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված գրեթե ոչ մի թեկնածու չի անցկացրել քարոզարշավ: Նրանք ընտրել են իրենց բնորոշ, իրենց համար սովոր մեթոդ՝ բանակցություններ վարել գյուղապետերի և թաղային, համայնքային հեղինակությունների հետ: Վստահ եմ՝ այս անգամ այս գործելաոճը  չի աշխատելու»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին