Կարևոր իրադարձություններ

Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ Սպիտակի և Գյումրու բնակիչները շնորհակալական նամակներ են հղել աջակցութուն ցուցաբերած երկրներին

07 Դեկտեմբեր, 2018 15:40
Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ Սպիտակի և Գյումրու բնակիչները շնորհակալական նամակներ են հղել աջակցութուն ցուցաբերած երկրներին

Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ մեծ արհավիրքը վերապրած Սպիտակ և Գյումրի քաղաքների բնակիչները շնորհակալական նամակներ են հղել հայ ժողովրդին աջակցության ձեռք մեկնած բոլոր 114 երկրներին:

Նամակները ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օժանդակությամբ փոխանցվել են այդ երկրների դեսպանատներ:

Կազմակերպչական աջակցություն ցուցաբերել են Գյումրի և Սպիտակի համայնքների համայնքապետարանները՝ համապատասխան տեղեկատվություն տրամադրելով քաղաքացիների մասին:

Աղետի առաջին իսկ օրվանից հայ ժողովրդին աջակցության ձեռք մեկնեց աշխարհի 113 երկիր: Հումանիտար մղմանը չխանգարեց անգամ դեռևս շարունակվող Սառը պատերազմը: Վերոնշյալ երկրներից աղետի գոտի շարժվեցին որոնողափրկարարական խմբեր, ինչպես նաև՝ հատկացվեց տարաբնույթ հումանիտար օգնություն: 

1988 թ. դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին, Հայաստանի հյուսիսային մասում գրանցվեց ուժգին երկրաշարժ: Բնական արհավիրքի հետևանքով հիմնահատակ ավերվեց երկրաշարժի էպիկետրոնում գտնվող Սպիտակ քաղաքը: Զգալի վնասվեցին Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Աղետի հետևանքով զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձան, շուրջ կես միլիոնը մնաց անօթևան:

 

Լրահոս

Դիտել ավելին