Կարևոր իրադարձություններ

Սա 100 տոկոսով համապատասխանում է տնտեսական հեղափոխության մեր պատկերացումներին. Փաշինյան

07 Դեկտեմբեր, 2018 15:20
Սա 100 տոկոսով համապատասխանում է տնտեսական հեղափոխության մեր պատկերացումներին. Փաշինյան

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ գործարանի բացման կամ մեկնարկի առիթով եմ, որոնք ունեն նույն առանձնահատկությունը. դրանք բացվել են սփյուռքահայ մեր հայրենակիցների ներդրմամբ: Այս մասին  այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիում նոր գործարանի բացմանն ասաց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ գործարանի բացումից հետո առաջին փուլով սկսում են  աշխատակիցների  վերապատրաստման գործընթացը, որպեսզի անցնեն ամբողջական աշխատանքի։

«Սա 100 տոկոսվ համապատասխանում է տնտեսական հեղափոխության մեր պատկերացումներին, երբ մարդիկ կապ չունեն կառավարության հետ, իրենք իրենց վրա վերցնում են պատասխանատվություն եւ անում են իրենց քայլը։ Այդ անելիս պահանջատեր են կառավարությունից, որ ավելի նպաստավոր պայմաններ ստեղծի զարգացման համար։

Շնորհակալություն նրանց,  ովքեր արձագանքում են մեր կոչին՝ հարստացեք եւ հարստացրեք»,–ընդգծեց Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին