Կարևոր իրադարձություններ

55 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում, ընտանիք չեմ կարողանում պահել. գյումրեցիները բողոքում են Փաշինյանին

07 Դեկտեմբեր, 2018 15:14
 55 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում, ընտանիք չեմ կարողանում պահել. գյումրեցիները բողոքում են Փաշինյանին

 «23  տարեկան եմ, սանմաքրման աշխատանքների համար 55 հազար եմ ստանում, որ ընտանիք պահեմ, խնդրում եմ աշխատավարձս 10 հազարով բարձրացնենք», - այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիում Նիկոլ Փաշինյանին մոտեցած քաղաքացիները բողոքում էին ցածր աշխատավարձերից, ապրելու ծանր պայմաններից, խնդրում գործարաններ բացել, աշխատատեղեր ստեղծել։

Քաղաքացիները վարչապետի պաշտոնակատարին դիմում էին նաև խնդրանքով՝ գործարաններ բացել. «Էս երկու շենքը սարքեք կարի գործարան, շենքը կանգնած է»,–բղավում էր քաղաքացիներից մեկը։

«Մենք են ընտրել ձեզ, հույս ունենք կլուծեք»,–նշում էին Գյումրիի բնակիչները։

Գյումրիի բնակիչները բողոքեցին նաև քաղաքապետից. «Մենք քաղաքապետ չունենք»,–պնդում էր հավաքվածներից մեկը։

Վարչապետի պաշտոնակատարը քաղաքացիներին լսելուց հետո խնդրեց դիմել Շիրակի մարզպետին։

Հիշեցնենք, որ Կառավարության արտագնա նիստով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գտնվում է Գյումրիում:

 

Լրահոս

Դիտել ավելին