Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել

07 Դեկտեմբեր, 2018 14:23
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել:Այս մասին հաղորդում է ռուսական ՌԻԱ նովոստի լրատվականը։

«Ոչ, հարցը չի լուծվել: Բնականաբար, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների զրույցի ընթացքում օրակարգից դուրս այդ հարցի քննարկումը նախաձեռնել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Դա նորմալ պրակտիկա է, յուրաքանչյուր երկրի ղեկավար ազատ է բարձրացնել այն հարցերը, որոնք անհրաժեշտ է համարում։ Այդ պահին բանակցությունների սեղանի շուրջ ոչ բոլորն են ներկա եղել:Աշխատանքները շարունակվելու են»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը:

 

Լրահոս

Դիտել ավելին