Կարևոր իրադարձություններ

Ծառուկյանը քաղաքականությունից կհեռանա՞, եթե խորհրդարան չանցնի

07 Դեկտեմբեր, 2018 14:15
Ծառուկյանը քաղաքականությունից կհեռանա՞, եթե խորհրդարան չանցնի

Ես համագործակցել եմ, համագործակցում եմ և  համագործակցելու եմ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Դիտարկմանը, եթե ինքը չանցնի խորհրդարան՝ կհեռանա՞ քաղաքականությունից և կզբավի՞ գործարարությամբ, Ծառուկյանը պդնեց, թե ինքը գործարար չէ, այլ՝ խոշոր սեփականատեր է․  «Աշխարհում ամենակայացած քաղաքական գործիչները խոշոր սեփականատերերն են։ Աշխարհում արգելված չէ, որ սեփականատերը կարող է քաղաքականությամբ զբաղվել, ամենահաջող քաղաքական գործիչներն աշխարհում սեփականատերերն են, նրանք ամեն ինչի հասել են և ուզում են պիտանի լինել իրենց ժողովրդին ու պետությանը, ոնց որ Բեռլուսկոնին, ոնց որ Թրամփը։ Թրամփի օրոք տնտեսական ճգնաժամի ու գործազրկության ամենացածր ցուցանիշն ա։ Ես դա ասում եմ չհասկացողների համար»,–շեշտեց Գագիկ Ծառուկյանը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին