Կարևոր իրադարձություններ

Ճապոնիայում տարեկան տեղի է ունենում տարբեր ուժգնության մոտ 3000 երկրաշարժ, սակայն դրանք մեծ ավերածություններ ու մարդկային զոհեր չեն պատճառում

07 Դեկտեմբեր, 2018 14:05
Հեղինակ՝ Դավիթ Կարապետյան
Ճապոնիայում տարեկան տեղի է ունենում տարբեր ուժգնության մոտ 3000 երկրաշարժ, սակայն դրանք մեծ ավերածություններ ու մարդկային զոհեր չեն պատճառում

Արտակարգ իրավիճակների նախկին փոխնախարար Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սպիտակի երկրաշարժը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենամեծ ողբերգությունն էր, որի հետևանքով ավերվեց մեր երկրի զգալի մասը՝ պատճառելով տասնյակ հազարավոր զոհեր: 

Երկրաշարժը, լինելով բնական երևույթ, հնարավոր չէ կանխել, սակայն միանգամայն հնարավոր է նվազեցնել սեյսմիկ խոցելիությունը և սեյսմիկ ռիսկը: Դա հնարավոր է սեյսմակայուն շինարարությամբ և սեյսմիկ վարքականոնների իմացությամբ:

Ճապոնիայում տարեկան տեղի է ունենում տարբեր ուժգնության մոտ 3000 երկրաշարժ, սակայն դրանք մեծ ավերածություններ ու մարդկային զոհեր չեն պատճառում: Օրինակ, եթե Սպիտակի 6.8 մագնիտուտ ուժգնության երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, վիրավորվել 130 հազարը, ապա Ճապոնիայում 2007թ. մարտի 25-ին տեղի ունեցած 6.9 մագնիտուտ ուժգնության երկրաշարժի հետևանքով զոհվել է 1 մարդ, իսկ նույն թվականի հուլիսի 11-ի 6.6 մագնիտուտ ուժգնության երկրաշարժի հետևանքով 11 մարդ: Կան նմանատիպ բազմաթիվ համեմատություններ. թվերը խոսուն են...

Իսկ Հայաստանում Սպիտակի երկրաշարժից 30 տարի հետո Երևանի քաղաքապետի ընտրություններ ենք անցկացնում, քարոզարշավի ժամանակ խոսում ամեն տեսակ դատարկաբանությունից, սակայն ոչ մի խոսք ու ծրագիր Երևանի սեյսմիկ ռիսկի նվազեցման մասին: Ու դա այն դեպքում, երբ Երևանի բնակֆոնդը ունի սեյսմիկ բարձր խոցելիություն:

Աստված պահպանի Հայաստանը »!

 

Լրահոս

Դիտել ավելին