Կարևոր իրադարձություններ

«Արթիկ» ՔԿ-ի աշխատակիցները խուզարկության են ենթարկել դատապարտյալին տեսակցության եկած քաղաքացուհուն

07 Դեկտեմբեր, 2018 13:02
 «Արթիկ» ՔԿ-ի աշխատակիցները խուզարկության են ենթարկել դատապարտյալին տեսակցության եկած քաղաքացուհուն

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, խուզարկության են ենթարկել դատապարտյալ Դ. Ն.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Լ. Պ.-ին, որի արդյունքում վերջինիս հեշտոցից հայտնաբերել են 2,84 գրամ, բաց շագանակագույն, փոշենման զանգվածով փաթեթ:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին