Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

 

Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում

07 Դեկտեմբեր, 2018 12:14
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում

Դեկտեմբերի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Մուսալեռ գյուղ, որտեղ Տիգրան Մեծի 1-ին փողոցի տներից մեկում հայտնաբերվել է մահացած քաղաքացի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված տանը ինքնաշեն պատրաստված վառարանի՝ դեռևս չպարզված հանգամանքներում պայթելու հետևանքով նույն տան բնակիչ՝ 42-ամյա Սարգիս Հ.-ն տեղում մահացել է, իսկ 1-ին, 2-րդ աստիճանի դեմքի մարմնի աջ կեսի այրվածքներ ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել նույն տան բնակիչ՝ 61-ամյա Ազատուհի Ա.-ն։ 

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին