Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

 

Երկրաշարժից 30 տարի անց Գյումրիում կա 2856 բնակելի տնակ

07 Դեկտեմբեր, 2018 12:03
Երկրաշարժից 30 տարի անց Գյումրիում կա 2856 բնակելի տնակ

1988թ. երկրաշարժից 30 տարի անց Գյումրի քաղաքում 2856 բնակելի տնակ կա: Դեկտեմբերի 7-ին Գյումրիում տեղի ունեցած ՀՀ կառավարության  արտագնա նիստի ընթացքում այս մասին հայտնեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«2856 տնակ կա Գյումրի քաղաքում: Կան մարդիկ, ովքեր ներգաղթել են Գյումրի, տնակ են գնել, հաշվառվել են ու բնակվում են: 451 տնակում ընդհանրապես մարդ չի բնակվում»,- ասաց Բալասանյանը:

Քաղաքապետի խոսքով՝ 2012թ.-ից սկսած տնակների թիվը նվազում է, բայց վերջնական լուծումն այս տեմպերով երկար կտևի:

«4200 տնակ կար քաղաքում 2012թ., երբ ընտրվեցի, որպես քաղաքապետ: Եթե այսպիսի տեմպերով գնանք, երկար ժամանակ է անհրաժեշտ խնդրի լուծման համար, բայց, եթե միասին աշխատենք ու համագործակցենք, հստակ կասենք վերջնական լուծման թիվը»,- նշեց քաղաքապետը:

ՀՀ կառավարության դեկտեմբերի 7-ի արտագնա նիստը նվիրված է 1988թ. երկրաշարժի 30-րդ տարելիցին:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին