Կարևոր իրադարձություններ

Այսօր 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցն է

07 Դեկտեմբեր, 2018 10:37
Այսօր 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցն է

1988 թ. դեկտեմբերի 7ինՀայաստանում տեղի ունեցավ ավելի քան9 բալ հզորությամբ ավերիչ երկրաշարժ։Այն ընդգրկեց Հանրապետությանտարածքի 1/3 մասը՝ մեկ միլիոն 130 հազար բնակչությամբ։ Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակիավերվեցին Լենինականը, Սպիտակը, Կիրովականը, Ստեփանավանը, հարյուրից ավելի ավաններ ու գյուղեր։ Ավերվեցհանրապետության ամբողջ բնակֆոնդի մոտ 17%-ը։ Երկրաշարժիգոտում շարքից դուրս եկան ջերմամատակարարման, էներգամատակարարման բոլոր համակարգերը, կապի, տրանսպորտի և կենցաղսպասարկման ծառայությունները։ Ավերվեցավելի քան 170 արդյունաբերական ձեռնարկություն։

Ծանր վնասկրեց գյուղատնտեսությունը, քանդվեցին անասնապահականշինությունները, ոչնչացավ անասունների մեծ մասը։ Շարքից դուրսեկավ գյուղատնտեսական մթերքներ վերամշակող 80 ձեռնարկություն; Տարերային աղետը հանրապետությանժողովրդական տնտեսությանը հասցրեց ավելի քան 13 մլրդ ռուբլուվնաս։ Պաշտոնական նվազեցված տվյալներով զոհվեց ավելի քան25 հազար մարդ, բայց իրականում այն անցնում էր 35 հազարից։Անօթևան դարձավ 530 հազարը։

 Աղետի լուրը Հայաստանի վրա բևեռեց համայն մարդկությանուշադրությունը։ Դեկտեմբերի 8-ին երևան ժամանեց ԽՍՀՄՆախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը, իսկ երկու օրանց աղետի գոտի եկավ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Մ. Գորբաչովը։

 Չխնայելով իրենց ուժերը՝ տևական ժամանակ աղետի գոտում էինգտնվում ԽՍՀՄնախարարների խորհրդինախագահի տեղակալներ ԲորիսՇչերբինը, Յուրի Բատալինը, ԼևՎորոնինը, Իվան Սիլաևը ևուրիշներ։ Նրանք գիշեր ու զօրդադար չունենալով, մեկնում էինտեղեր, խորամուխ լինում բոլորգործերի ու խնդիրների մեջ։ Նրանցից յուրաքանչյուրն արժանի էհայ ժողովրդի երախտազիտությանը։ Երկրաշարժի առաջինժամերից Հայաստանում գտնվող Բորիս Շչերբինը գլխավորում էրԼենինական (Գյումրի) քաղաքի հատուկ շտաբը։ Ավերված քաղաքումչէին գործում ջեռուցման, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման համակարգերը։ Իր ողջ եռանդովՇչերբինը ձեռնամուխ եղավ այդ առաջնահերթ խնդիրներիլուծմանը։ Չնայած 15 աստիճան սառնամանիքին, նա կարողացավկազմակերպել զենքերի փլատակների տակ մնացած մարդկանցփրկությունը։ Շչերբինը շուտով ցրտից ծանր հիվանդացավ։

Բժիշկները նրան առաջարկեցին շտապ մեկնել Մոսկվա՝ բուժվելու, բայց նա կտրականապես մերժեց՝ շարունակելով աջակից լինելկործանված քաղաքի աղետյալներին։ Միայն մահամերձ վիճակումնա տեղափոխվեց Մոսկվա, որտեղ էլ կնքեց իր մահկանացուն։

 Երախտապարտ լենինականցիները իրենց քաղաքում փողոցներիցմեկը կոչեցին Բորիս Շչերբինի անունով, ինչպես նաև կանգնեցրիննրա կիսանդրին։

 Երկրաշարժից անմիջապես հետո տարբեր երկրներից հումանիտարօղնության բեռներով Հայաստան էին գալիս օդանավեր, գնացքներ, ավտոմեքենաների շարասյուններ։ Համակողմանի օգնությանըմասնակցում էին աշխարհի 113 երկրներ, բազմաթիվ միջազգայինկազմակերպություններ։ Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղաղախստանից և ԽՍՀՄ մյուսՀանրապետություններից Հայաստան ժամանեցին հազարավորփրկարարներ, բժիշկներ, շինարարներ և այլ մասնագետներ։ Նրանքաղետյալներին օգնելու համար բերում էին սննդամթերք, բժշկականսարքավորումներ, դեղորայք, վրաններ, շինարարական տեխնիկա ևայլն։ 1989 թ. սկզբում աղետի գոտում աշխատում էին այլհանրապետություններից ժամանած ավելի քան 40 հազարմասնագետներ, զինծառայողներ, որոնք ԽՍՀՄ կառավարությանընդունած որոշման համաձայն մեծ աշխատանք ծավալեցին։

Որոշվել էր ավերվածը վերականգնել երկու տարում։ Աղետի գոտուցշուրջ 170 հազար մարդ տեղավորվեց Կովկասի առողջարաններումու հանգստյան տներում։ Հազարավոր խեղված երեխաներ բուժմաննպատակով տեղափոխվեցին Խորհրդային Միության ևարտասահմանի բուժարաններ։

 Ողջ աշխարհն անշահախնղիրօգնություն էր ցույց տալիս ծանրկացության մեջ հայտնված հայժողովրդին։ 1990 թ. հունվարի 1-իդրությամբ Հայաստանի օգնությանհիմնադրամ էր փոխանցվելարտասահմանյան երկրներումհանգանակված շուրջ 35 մլն դոլար։ Շատ պետություններ ուկազմակերպություններ աղետի գոտում ձեռնարկեցին կառուցելուբնակելի թաղամասեր, հիվանդանոցներ, դպրոցներ։ 1989 թ, իտալացիները Սպիտակում կառուցեցին բնակելի թաղամաս՝«Իտալական գյուղը», Գյումրիում թաղամաս կառուցեցինավստրիացիները։ Նորվեգացիների կողմից Սպիտակում կառուցվածժամանակակից հիվանդանոցը կրում է մեծ մարզասեր, հայժողովրղի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի անունը։ Գյումրիումանգլիացիների հիմնադրած դպրոցի հանդիսավոր բացմանը ներկաէր Անգլիայի վարչապետ Մարգարետ Թետչերը։

 Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա աղետի գոտի օգնությանշտապող հարավսլավացի 7 օդաչուներին, որոնք Երևանիմատույցներում զոհվեցին օդային աղետից, ինչպես նաև Գյումրիիմոտակայքում ավիավթարից զոհված խորհրդայինզինծառայողներին։ Հայ ժողովուրդը երախտագիտությամբ ընդունեցաշխարհի մարդասիրական օգնությունը։

 Մայր Հայրենիքին լայն աջակցության ձեոք մեկնեցսփյուռքահայությունը։ Այդ ծանր օրերին նա համախմբվեց ևստեղծեց «ՍՕՍ Արմենիա», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակայլ կազմակերպություններ, որոնք նյութական ու բարոյական մեծօգնություն էին ցույց տալիս հայրենաբնակ իրենց եղբայրներին ուքույրերին; Բազմաթիվ սփյուոքահայեր շտապեցին իրենց հետ մայրհայրենիք բերել դեղորայք, հագուստ, վրաններ, սննդամթերք և այլն; Նրանցից շատերը մնացին Հայաստանում և անմիջականմասնակցություն ունեցան փրկարարական ու վերականգնողականաշխատանքներին։ Նրանց թվում էր նաև Շարլ Ազնավուրը, որըհետագայում նույնպես մեծ եռանդով շարունակեց իր ազգանվերգործունեությունը։

 Աղետի գոտում ծավալված շինարարական աշխատանքներինմեծապես արգելակումէր Ադրբեջանի կողմիցիրականացվող տնտեսականշրջափակումը, որի հետևանքովանհրաժեշտ շատ շինանյութեր ուապրանքներ տեղ չէին հասնում; Աղետի գոտու վերականգնմանգործում բացասական դերխաղացին «Ղարաբաղ» կոմիտեիղեկավարները, որոնք օգնությանեկածներից պահանջում էին հեռանալ Հայաստանից։ Այդպայմաններում ԽՍՀՄ այլ հանրապետությունների շատկազմակերպություններ դադարեցրին իրենց աշխատանքները ևհեռացան։

 Չնայած դրսից եկած անշահախնդիր մեծ օգնությանը՝ աղետիգոտու բնակչության մեծ մասը շարունակում էր մնալ անօթևան ևառանց աշխատանքի։ Դա ավելի էր սրում հանրապետությանսոցիալ-տնտեսական վիճակը։

 
 

Լրահոս

Դիտել ավելին