Կարևոր իրադարձություններ

Նախկին ՀՀԿ-ական, այժմ էլ «Իմ քայլի» թեկնածուի հայրը Սիսիանի զորամասում բուտերբրոդ­ներ է բաժանել զինվորներին. «Ժամանակ»

07 Դեկտեմբեր, 2018 09:26
Նախկին ՀՀԿ-ական, այժմ էլ «Իմ քայլի» թեկնածուի հայրը Սիսիանի զորամասում բուտերբրոդ­ներ է բաժանել զինվորներին. «Ժամանակ»

«Շատ կարճ ժամանակա­հատվածում երեք կուսակցու­թյուն փոխած, նախկին ՀՀԿ- ական, մինչև հոկտեմբերի 3-ը ԲՀԿ-ական, հիմա արդեն «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում հայտնված Կարեն Համբարձումյանի հայրը՝ Հովիկ Համբարձումյանը, օրերս Սիսիանի զորամասում բուտերբրոդ­ներ է բաժանել զինվորներին: 

Եթե որևէ այլ քաղաքական ու­ժի կողմից սա արված լիներ, ապա հաստատ այն կորակվեր որպես ընտրակաշառք, որովհե­տև այդ զորամասի զինվորները պետք է մասնակցեն ընտրու­թյուններին, և Համբարձումյանը հաստատ բուտերբրոդները բաժանել է, որ զինվորները ընտրեն իր որդուն: 

Ի դեպ, Հո­վիկ Համբարձումյանը ՏԸՀ նա­խագահ է և բավական լավ ծա­նոթ է Ընտրական ու Քրեական օրենսգրքերին: Բայց նա իրեն պաշտպանված է զգում, քանի որ ամեն ինչ անում է հանուն հե­ղափոխության վերջնական հաղթանակի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին