Կարևոր իրադարձություններ

Վերջին շաբաթն առատ էր թիրախավորված քրգործեր հարուցելու տոտալ «ջանքերով». «Իրատես»

07 Դեկտեմբեր, 2018 08:19
Վերջին շաբաթն առատ էր թիրախավորված քրգործեր հարուցելու տոտալ «ջանքերով». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե քարոզարշավի վերջին շաբաթն անչափ առատ է եղել իշխանությունների կողմից թիրախավորված քրեական գործեր հարուցելու տոտալ «ջանքերով»։

Իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի ՀՀԿ-ն պառլամենտ չմտնի, չխանգարի իրենց «աշխատել»։ Օրվա վարչախումբը հեռուն գնացող նպատակներ ունի, որոնք առաջին հերթին առնչվում են սահմանադրական փոփոխություններին, նախագահական համակարգին վերադառնալուն (եւ ոչ միայն), իսկ այդ հարցերում միակ ընդդիմախոսն ու «խանգարող հանգամանքը» կարող է լինել ՀՀԿ-ն։ 

«Կրակակետի» տակ են հայտնվել ՀՀԿ ռեյտինգային այն թեկնածուներն ու նրանց շրջապատը, որոնք ձայներ բերելու մեծ հնարավորություն ունեն, հատկապես Երեւանում ռեյտինգայինով առաջադրված Հարություն Կարապողոսյանն ու Արման Սահակյանը։ Եղել են դեպքեր, որ նրանց հետ փոխկապակցված անձանց (ինչպես, ասենք, կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության նախկին պետի նախկին տեղակալ Աշոտ Մարկոսյանը) որպես վկա կանչել են ՀՔԹ ու անմիջապես կալանավորել որպես մեղադրյալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին